Բաղադրությունը
- մեծ, քաղցր պղպեղ’ 8 հատ
- ձու’ 8 հատ
- մաղադանոս’ 2 ճ. գդալ, կտրատած
- հոլանդական պանիր’ 100գ
- երկնագույն պանիր’ 100գ
- Ֆետա պանիր’ 100գ
- ապխտած պանիր’ 100գ
- հաց’ 2կտոր
- ձեթ’ 1-2 գդալ
Պատրաստման եղանակը
Պանիրը քերում ենք միջին մեծության անցքերով: Պանիրի հետ խառնում ենք ձուն և մաղադանոսը: Պղպեղները լցոնում ենք այս զանգվածով, դնում կաթսայի մեջ «կանգնած» վիճակում: Բլենդերի մեջ մանրացնում ենք հացը, խառնում ենք մնացած մաղադանոսի և ձեթի հետ: Պղպեղները վերևից համեմել այս խառնուրդով:
Պղպեղները դնում ենք 180˚ ջերմությամբ ջեռոցում: Երբ պատրաստ լինի, հանեք ջեռոցից և մատուցեք տաք վիճակում: Բարի ախորժակ:
