Բաղադրությունը
- կակաո – 1 ճ/գդ
- կարագ – 100 գր
- փխրեցուցիչ – 5 գր
- շաքարի փոշի – 200 գր
- բուսայուղ – 100 մլ
- ալյուր – 350-400 գր
- վանիլին – 10 գր
- թթվասեր – 5 գր
Պատրաստման եղանակը
Կարագը, շաքարի փոշին ու վանիլինը լավ խառնում ենք, ավելացնում ենք բուսայուղը: Այնուհետև լցնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը, խառնում ենք, ինչից հետո ձեռքերով խմոր հունցում: Պմորից 3 ընկույզի չափ փոքր կտոր ենք առանձնացնում:Փոքր խմորի մեջ լցնում ենք թթվասերն ու կակոն և լավ խառնում:Սպիտակ խմորը գրտնակում ենք, վրան շարում շոկոլադե խմորից ձևավորած զոլավոր նախշեր և զգուշությամբ գրտնակում ենք:Այնուհետև ձևավոր դանակով կտորների ենք բաժանում:Թխվածքաբլիթները տեղափոխում ենք նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցն ու թխում 15 րոպե:
