Բաղադրությունը
- 5 մեծ ձու
- 6 ճաշի գդալ շաքարավազ
- 1,75 բաժակ աղացած պնդուկ
- 2 ճաշի գդալ ալյուր
- 2 ճաշի գդալ կակաոյի փոշի
- 2 թեյի գդալ փխրուցիչ
- 200 գր անալի սերուցքային կարագ՝ սենյակային ջերմաստիճանի
- 280 գր դառը շոկոլադ
- 7 ճաշի գդալ նութելա
- 200-220 գր վաֆլի՝ փշրված վիճակում
- 10 Ferrero Rocher կոնֆետ
Պատրաստման եղանակը
Լավ հարում եք ձվերը՝ շաքարավազի հետ: Խառնում եք ալյուրը, կակաոն և փխրուցիչը: Ավելացնում եք պնդուկը և այս խառնուրդը աստիճանաբար ավելացնում եք ձվային խառնուրդի մեջ: Տորթի ամանը քսում եք կարագով և խմորը լցնում այնտեղ: Դնում եք ձեռոցի մեջ՝ 40 րոպե, 175 աստիճանի տակ: Հալեցնում եք շոկոլադը, սառեցնում այն մինչև սենյակային ջերմաստիճանի: Խառնում եք այն նախապես առանձին խփած կարագի և նութելլայի հետ: Ամբողջը խփում եք միասին մինչև միանման զանգված ստանալը: Թխվածքը բաժանում եք երկու կամ երեք մասի: Քսում եք կրեմ յուրաքանչյուր մասի վրա և վրան լցնում մանրացված վաֆլին: Մնացած կրեմով քսում եք վերևի հատվածը, վրան նույնպես լցնում վաֆլիի և պնդուկի փոշին, եթե մնացել է: Կոնֆետները կիսում եք երկու մասի և դնում շուրջը: Տորթը լավ սառացնում եք: Մատուցելուց առաջ մի քիչ շուտ եք հանում, որպեսզի կրեմը փափկի:Բարի ախորժակ:
