Բաղադրությունը
- կարտոֆիլ՝ 4 հատ
- սոխ՝ 1 հատ
- ձու՝ 2 հատ
- քացախ՝1 ճաշի գդալ
- բուսական յուղ՝ 2 ճաշի գդալ
- սև պղպեղ՝ըստ ճաշակի
- աղ՝ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն ու ձուն եփեք, թողեք՝ սառի և մաքրեք: Մանր կտրատեք սոխը, ոչ շատ մանր կտրատեք նաև ձուն և կարտոֆիլը, հետո լցրեք աղցանի ամանի մեջ՝ խառնելով սոխի հետ: Պատրաստեք սոուս՝ քացաղով և բուսական յուղով: Այն ավելացրեք աղցանի վրա՝ չմոռանալով նաև աղի և պղպեղի մասին: Բարի ախորժակ:
