Բաղադրությունը
- կարտոֆիլ – 6-8 հատ
- սխտոր – 1-2 պճեղ
- հազրեվարդ (розмарин) – 1-2 ճյուղ (կամ չորացրած)
- ձիթայուղ – 6-8 ճ/գդ
- սոխ – 1 գլուխ
- ձիթապտուղ կանաչ – 1 բանկա
- տաքդեղ – 3-4 հատ (մարինացված)
- մաղադանոս – 1 կապ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կտրատում ենք, ցողում բուսայուղով, լցնում ճզմած սխտորը, հազրեվարդը, աղն ու պղպեղը, զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և տեղափոխում ջեռոց մինչ վարդագունելը:Կտրատում ենք ձիթապտուղները, տաքդեղներն ու սոխը: Կարտոֆիլը պատրաստվելուն պես, ավելացնում ենք նաև սոխը:Այնուհետև ավելացնում ենք տաքդեղներն ու ձիթապտուղները: Մատուցելուց առաջ լցնում ենք մանր կտրատված մաղադանոսը:
