Բաղադրությունը
- հավի ֆիլե՝ 300 գամ
- կարտոֆիլ՝ 3 հատ
- ձու՝ 4 հատ
- գազար՝ 1 հատ
- կիվի՝ 2 հատ
- կիսաքաղցր խնձոր՝ 1 հատ
- պահածոյացված կանաչ ոլոռ՝ 1 բանկա
- պանիր՝ 70 գրամ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը եփեք՝ այդ ջրի մեջ նախապես աղ լցնելով, հետո մանրեցրեք: Կարտոֆիլը, գազարն ու ձուն ևս եփեք և մանր կտրատեք: Մրգերը կեղևազրկեք և նույնպես մանր կտրատեք: Այդ ամենը խառնեք՝ վրան ավելացնելով ոլոռը, աղ և մայոնեզ: Աղցանը լցրեք պանրից պատրաստված զամբյուղի մեջ: Զամբյուղը պատրասելու համար պանիրն անցկացրերք խոշոր քերիչով, բարակ շերտով լցրեք տաք թավայի մեջ, պանիրը կհալի: Ստացված զանգվածը զգուշորեն փռեք շուռ տված բանկայի վրա, որից հետո 10 րոպե պահեք սառնարանում:
