Բաղադրությունը
- ալյուր – 180 գր
- կակաո – 50 գր
- աղ – 10 գր
- փխրեցուցիչ – 1 թ/գդ
- շաքարավազ – 400 գր
- բուսայուղ – 240 մլ
- ձու – 4 հատ
- վանիլին – 2 պտղունց
- շոկոլադ սև – 150 գր
- պաղպաղակ – 3 կգ (պլոմբիր)
Պատրաստման եղանակը
Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և հովացնում՝ հասցնելով սենյակային ջերմաստիճանի:
Ալյուրը, կակաոն, աղն ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով, այնուհետև ավելացնում ենք 400 գր շաքարավազն ու խառնում ենք:Մեկ այլ ամանի մեջ հարում ենք ձվերը, վանիլինն ու բուսայուղը: Այնուհետև ավելացնում ենք չոր բաղադրիչներով խառնուրդն ու շոկոլադը և լավ խառնում ենք:Բիսկվիթը լցնում ենք փայլաթիթեղապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:Բիսկվիթը 3 ուղղանկյունների ենք բաժանում: Ավելորդ փշրանքները դեն չենք նետում:Անուհետև սառնարանից հանում ենք պաղպաղակն ու թողնում ենք մի փոքր հալչի:Փոքր ուղղանկյուն ձևամանը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով: Դնում ենք առաջին բիսկվիթը, վրան 1 կգ պաղպաղակ լցնում ու տարածում:Դնում ենք բիսկվիթի երկրորդ շերտը և կրկին վրան 1 կգ պաղպաղակ տարածում: Նույն կերպ վարվում ենք վերջին բիսկվիթի և մնացած 1 կգ պաղպաղակի հետ: Բիսկվիթների փշրանքները լցնում ենք պաղպաղակի վրա՝ ևս մեկ շերտ ձևավորելով: Ձևամանը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 2-3 ժամով տեղափոխում սառնարան:Մոտ 2-3 ժամ անց պատրաստում ենք ջնարակը: 500 գր շոկոլադը լցնում ենք կաթսայի մեջ և 250 մլ սերուցքի հետ մարմանդ կրակին տաքացնում ենք՝ անընդհատ խառնելով, որպեսզի համասեռ զանգված ստանանք:Այս ամենից հետո տորթը հանում ենք սառցախցիկից և պոլիէթիլենային թաղանթից բռնելով՝ ազատում ձևամանից: Շատ արագ լցնում ենք ջնարակի առաջին շերտը և 15-20 րոպեով տորթը տեղափոխում սառցախցիկ:Այնուհետև հանում ենք սառցախցիկից և ծածկում գանաշի երկրորդ շերտով (եթե այս ընթացքում գանաշը հասցրել է պնդանալ, մի փոքր տաքացնում ենք և կրկին հասցնում սենյակային ջերմաստիճանի):Տեղափոխում ենք սառցախցիկ: Ահա և վերջ: Տորթ-պաղպաղակը պատրաստ է:
