Բաղադրությունը
- ճակնդեղ` 500 գրամ
- սև սալոր` 100 գրամ
- ընկույզ` 5 հատ
- սխտոր` 1 պճեղ
- աղ ըստ` ճաշակի
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
Եփած ճակնդեղն անցկացրեք խոշոր քերիչով: Չորացրած սալորների վրա լցրեք եռացրած ջուր՝ թողնելով 5 րոպե, հետո մանր կտրատեք: Սխտորն ու ընկույզը աղացեք: Հետո այդ ամենը խառնեք, ավելացրեք աղ և մայոնեզ: Անուշ լինի:
