Բաղադրությունը
- կարտոֆիլ – 300 գր (խյուս)
- բուսայուղ – 50 մլ
- ձու – 1 հատ
- աղ – 0,5 թ/գդ
- ալյուր – 150 գր
- քունջութ – վրան ցանելու համար (կամ կտավատի սերմ)
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլի խյուսը խառնում ենք բուսայուղի հետ, ավելացնում 0,5 ձու, աղ ու ալյուր: Փափուկ խմոր ենք հունցում: Ալյուր ցանված սեղանի վրա խմորը 0,5 սմ հաստությամբ գրտնակում ենք և շրջաններ ձևավորում (կարելի է նաև խմորը բաժանել 9 մասի ու առանձին գրտնակել): Բլիթները դնում ենք յուղաթղթով ծածկված տապակի մեջ և պատառաքաղով մի քանի տեղից ծակծկում ենք: Բլիթների վրա 0,5 ձու ենք քսում, քունջութ կամ կտավատի սերմ ցանում: Թխում ենք 225 աստիճանում՝ 10-15 րոպե կամ մինչև կարմրելը: Պատրաստ է:
