Բաղադրությունը
- վարունգ – 200 գր
- եգիպտացորեն – 150 գր
- կաղամբ – 100 գր
- հազարի թերթեր – 1 կապ
- բուսայուղ – 3 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Վարունգը ձողիկներով կտրատում ենք։Կաղամբը մանր կտրատում ենք։Հազարի թերթերը լվանում ենք, սրբիչով չորացնում և բավական խոշոր կտորներով կտրատում (կարող ենք ձեռքերով մանրացնել)։Վարունգը, կաղամբը, հազարի թերթերը և եգիպտացորենը լցնում ենք աղցանամանի մեջ։ Ավելացնում ենք բուսայուղը, աղ ենք անում և խառնում։ Ի դեպ, շատ թեթև աղցան է, եթե ճաշին եք մատուցելու, ապա լավ կլինի մսով որևէ հագեցնող ուտեստի կամ կարտոֆիլով խավարտի հետ հյուրասիրեք
