Դիետիկ չիզքեյք հաղարջով

Բաղադրությունը

  • մեղր – 3 ճ/գդ
  • ջուր – 150 մլ
  • ժելատին – 15 գր
  • յոգուրտ դասական – 100 գր (կամ թթվասեր)
  • սիսեռ – 40 գր
  • հաղարջ սև – 150 գր

Պատրաստման եղանակը

Չիզքեյքի հիմքի համար հարկավոր է 40 գր սիսեռ, որը պետք է նախապես թրջել ու թողնել գիշերը, որպեսզի արագ եփվի: Սիսեռը խաշում ենք, ավելացնում 1 ճ/գդ մեղրն ու բլենդերով վերածում խյուսի: Թխվածքի քանդվող ձևամանի մեջ (մոտ 12 սմ) նրբաթիթեղ կամ յուղաթուղթ ենք փռում, սիսեռի խյուսը լցնում մեջն ու լավ հարթեցնում:Սև հաղարջի վրա 150 մլ եռման ջուր ենք լցնում և հասցնում եռման: 100 մլ հաղարջի եփուկը քամում ենք, ավելացնում 1 ճ/գդ մեղր ու դնում սառնարանը:Մնացած հաղարջն ու եփուկը բլենդերով տրորում ենք, ավելացնում 1 ճ/գդ մեղր ու 10 գր ժելատին: Թողնում ենք 45 րոպե (կամ այնքան, որքան ցուցված է ժելատինի փաթեթի վրա): Սև հաղարջի ու ժելատինի խառնուրդը տաքացնում ենք այնքան, մինչև ժելատինը հալչի, բայց չենք եռացնում:Այժմ յոգուրտը խառնում ենք հաղարջի խառնուրդին ու լցնում ձևամանի մեջ՝ սիսեռով հիմքի վրա: Դնում ենք սառնարանի մեջ ու թողնում 2-3 ժամ կամ ողջ գիշեր: Հաղարջով եփուկի մեջ լուծում ենք 5 գր ժելատինը և թողնում 45 րոպե, հետո հյութը կրակի վրա տաքացնում մինչև ժելատինի լուծվելը: Ձևամանի մեջ` սառած յոգուրտային խառնուրդի վրա, լցնում ենք ժելատինով եփուկն ու դնում սառնարանը:Մատուցում ենք լավ սառած վիճակում նախապես զարդարելով հատապտուղներով:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք