Բաղադրությունը
- ջուր – 100 մլ
- կարտոֆիլ – 2 հատ
- ալյուր – 500-550 գր
- շաքարի փոշի – 1 ճ/գդ
- խմորիչ – 20 գր
- բուսայուղ – 300 մլ
- շաքարավազ – 3 ճ/գդ
- աղ – 0.5 թ/գդ
Պատրաստման եղանակը
Ջուրը տաքացնում ենք 26 աստիճան և մեջն ավելացնում խմորիչը, 2 ճ/գդ խմորիչն ու 1 ճ/գդ շաքարավազը: Լավ խառնում ենք և թողնում 15 րոպե:
2 կարտոֆիլները նախօրոք եփում ենք և ջրիկ խյուսի վերածում: Կարտոֆիլի խյուսը լցնում ենք խմորիչով զանգվածի մեջ: Այնուհետև ավելացնում ենք մնացած ալյուրը, շաքարավազը և աղը ու լավ խառնում ենք:Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 45 րոպե թողնում տաք տեղում, որ հասունանա: Այս ամենից հետո խմորը 2-2.5 սմ հաստությամբ գրտնակում ենք և բաժակի օգնությամբ շրջանների բաժանում:Փքաբլիթները դնում ենք լավ տաքացրած բուսայուղի մեջ և երկու կողմից տապակում:Այնուհետև դնում ենք անձեռոցիկի վրա և թողնում, որ բուսայուղը ներծծվի:Արդյունքում ստացանք համեղ փքաբլիթ , որի վրա մատուցելիս շաքարի փոշի ենք ցանում:
