Բաղադրությունը
- ծովախեցգետնի ձողիկներ` 250 գրամ
- լոլիկ` 1 հատ
- մայոնեզ
- սխտոր
Պատրաստման եղանակը
Լոլիկն ու ծովախեցգետնի ձողիկները մանրեցրեք, խառնեք իրար:Ճզմած սխտորը խառնեք մայոնեզի հետ և լցրեք աղցանի վրա` նորից լավ խառնելով: Սխտորի չափը` ըստ ճաշակի:Աղցանը պատրաստ է, դրեք սառնարանը և մի քանի ժամ հետո համտեսեք:
