Բաղադրությունը
- ֆիլո խմոր – 450 գր
- ընկույզ – 450 գր
- կարագ – 250 գր
- դարչին – 1/4 թ/գդ
- հյութ կիտրոնի – 2 ճ/գդ
- նարինջ – 1 հատ (կեղև)
- ջուր – 250 մլ
- շաքարավազ – 200 գր
- մեղր – 120 գր
- վանիլին – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Դարիչինն ու ընկույզները խառնում և մանրացնում ենք:Ջեռոցը 160 աստիճան տաքացնում ենք, կարագապատված ձևամանի մեջ դնում ֆիլո խմորը, կարագապատում և վրան դնում ևս 1 շերտ խմոր, այսպես դնում ենք 3 շերտ:Վրան լցնում ենք ընկուզային խառնուրդը, ինչի վրա էլ զգուշությամբ դնում կարագապատած հաջորդ խմորի շերտը: Նույն գործողությունը կրկնում ենք այնքան, մինչև ընկույզները վերջանան: Վերջում միմյանց վրա դնում ենք կարագապատած մի քանի խմորի շերտեր:Կտրատում ենք:Թխում 60 րոպե:Շաքարավազն ու ջուրը եռացնում և խառնում ենք այնքան, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի: Ավելացնում ենք նարնջի կեղևը, մեղրը, կիտրոնի հյութն ու վանիլինը: Զանգվածը լավ խառնում ենք և եփում 20 րոպե:Սոուսը լցնում ենք փախլավայի վրա և թողնում սառչի:Ահա և վերջ:
