Բաղադրությունը
- ձիթայուղ – 4 ճ/գդ
- հավի փափկամիս – 500 գր
- սոխ – 2 գլուխ
- սունկ շամպինիոն – 250 գր
- կարագ – 40 գր
- ալյուր – 2 ճ/գդ (բարձր կարգի)
- կաթ – 2 բաժակ
- մանանեխ – 1 ճ/գդ (հատիկավոր)
- սպանախ – 100 գր
- լավաշ – 8 հատ
- պանիր – 200 գր
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ջեռոցը մինչև 200 աստիճան տաքացնում ենք և 22 X 30 չափի ձևամանը թեթևակի պատում յուղով: Հավի փափկամիսը և սոխը բարակ կտորնրով կտրատում ենք: Եթե սունկը խոշոր է, ապա մանրացնում ենք, եթե սպանախը սառեցված է, ապա հալեցնում ենք և հյութը քամում:
Թավայի մեջ 1ճ/գդ ձիթայուղ ենք լցնում և տաքացնում, այնուհետև ավելացնում ենք հավի փափկամսի կեսն ու մոտ 3 րոպե տապակում ենք մինչև կարմրի: Նույն կերպ տապակում ենք նաև մնացած հավի միսը ՝ 1 ճ/գդ ձիթայուղի մեջ: Դնում ենք ամանի մեջ:Թավայի մեջ 2 ճ/գդ ձիթայուղ ենք լցնում, ավելացնում ենք սոխը և մի քանի րոպե տապակում ենք մինչև փափկի: Այնուհետև ավելացնում ենք սունկը և տապակում ենք այնքան մինչև ավելորդ հեղուկը միջից դուրս գա, որից հետո կրակից վերցնում ենք և ավելացնում հավի վրա:Կարագը լցնում ենք թավայի մեջ և հալեցնում ենք: Ավելացնում ենք ալյուրն ու թույլ կրակի վրա, անընդհատ խառնելով, մոտ 30 վայրկյան տապակում, մինչև զանգվածի մեջ պղպջակներ առաջանան: Կրակից վերցնում ենք և աստիճանաբար ավելացնում կաթը՝ յուաքանչյուր անգամ լցնելուց հետո լավ խառնելով (եթե չխառնենք, գնդիկներ կառաջանան): Ավելացնում ենք մանանեխը, զանգվածը դնում միջին ուժեղության կրակի վրա և անընդհատ խառնելով մոտ 5 րոպե եփում ենք, մինչև սոուսը եռա և թանձրանա:Հավը, սունկն ու սոխը լցնում ենք սոուսի մեջ և հասցնում ենք եռման աստիճանի: Ավելացնում ենք սպանախը, կրկին հասցնում ենք եռման աստիճանի և վերցնում ենք կրակից, իսկ հետո աղ և պղպեղ անում:Եթե լավաշները մեծ են, ապա կիսում ենք: Յուրաքանչյուրի վրա լցնում ենք միջուկի 1/8 մասը և ռոլլերի տեսքով փաթաթում:Պատրաստի ռոլլերը դնում ենք ձևամանի մեջ:Վրան քերած պանիր ենք ցանում:Թխում ենք նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 15-20 րոպե, մինչև վարդագույն կեղև առաջանա:
