Բաղադրությունը
- լոլիկ – 30 հատ(մանր)
- սոխ կանաչ – 5-6 ճյուղ
- ծովախեցգետնի ձողիկներ – 240գր
- մայոնեզ – 200մլ
- մանանեխ – 1ճ/գդ
- պանիր քերած – 200գր
- սխտոր – 2 պճեղ
Պատրաստման եղանակը
Լվանում ենք լոլիկները և վրան խաչաձև կտրվածք անում:Առանձին ամանի մեջ խառնում ենք մանր կտրատված ծովախեցգետնի ձողիկները, քերած պանիրը, ճզմած սխտորը, մանանեխն ու մայոնեզը:Ստացված միջուկով լցոնում ենք լոլիկները:Շարում ենք լոլիկները ափսեի մեջ տակը դնում կանաչ սոխը և մատուցում:Մատուցելուց առաջ օրիգինալ աղցան կակաչները կարող եք զարդարել կտրատված վարունգով կամ ափսեի մեջ շարել մսի տեսականի:
