Տապակված պանիր

Բաղադրությունը

  • պանիր սուլուգունի – 750գր
  • պաքսիմատ – 1 բաժակ (սպիտակ հացից)
  • պանիր պարմեզան – 30գր (կամ չոր տեսակի այլ պանիր)
  • պղպեղ կարմիր – 1թ/գդ
  • պղպեղ չիլի – 1/4թ/գդ՝ ըստ ճաշակի
  • աղ – 1թ/գդ
  • ձու – 2 հատ
  • ալյուր – 2ճ/գդ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

Սուլուգունի պանիրը կտրատում ենք եռանկյունաձև կամ Ձեր ցանկացած չափի և ձևի:30գր չոր պանիրը անցկացնում ենք մանր քերիչով, ավելացնում համեմունքները, աղը և պաքսիմատը: Լավ խառնում ենք ստացված զանգվածը:Ձուն թեթևակի հարում ենք 2պտղունց աղի հետ: Պանիրը գլորում ենք սկզբում ալյուրի մեջ, հետո ձվի, ապա պաքսիմատի մեջ: Թավայի մեջ լցնում ենք մինչև 1սմ բարձրության բուսայուղ և դնում միջինից բարձր կրակի վրա: Տապակում ենք պանրի կտորները 2 կողմից մինչև դրանց ոսկեգույն դառնալը: Պանիրը երկար տապակել չի կարելի. հակառակ դեպքում այն կհալչի կամ շատ բուսայուղ կներծծի:Տապակված պանիրը դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ազատվենք ավելորդ յուղից:
Նախուտեստը կարելի է մատուցել նաև սոուսով, որի համար անհրաժեշտ է խառնել 2ճ/գդ թթվասերը, 2ճ/գդ մայոնեզը և քերիչով անցկացրած 1 հատ վարունգը:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք