Բաղադրությունը
- լոբի կանաչ – 400գր
- գազար – 1 հատ
- դդմիկ – 1 հատ
- տաքդեղ կարմիր – 1 հատ
- ռեհան – 1ճ/գդ(չորացրած)
- ձիթայուղ – 2-3ճ/գդ
- ջուր – 1 բաժակ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լվանում և կտրատում ենք դդմիկը, ապա կեղևազրկում և կտրատում ենք գազարը:Բարակ, երկար շերտերով կտրատում ենք տաքդեղը:Տապակի մեջ լցնում ենք ձիթայուղը, ապա ավելացնում ենք կտրատված բանջարեղենները, լոբին, աղը, սև պղպեղը, չորացրած ռեհանը, ջուրը և դնում թույլ կրակի վրա փակ կափարիչով շոգեխաշվելու 20 րոպե:Պատրաստի ուտեստը մատուցում ենք տաք վիճակում:Մատուցելիս կանաչ լոբու վրա շաղ տվեք քունջութ :
