Բաղադրությունը
- ձու 2 հատ
- քերած պանիր 150 գրամ
- մաղադանոս
- սև պղպեղ 0.5 թեյի գդալ
- աղ 1 թեյի գդալ
- բրինձ 50 գրամ
- չորահաց 0.5 թեյի բաժակ
- ձեթ
Պատրաստման եղանակը
Ձվերը, պանիրը, մաղադանոսը, աղն ու պղպեղը խառնել և դնել սառնարանը: 2 բ. ջրով եփել բրինձը, սառեցնել և ավելացնել ձվի խառնուրդին` անընդհատ խառնելով: Թողնել 1 ժամ, որ սառչի: Չորահացը լցնել ափսեի մեջ: Ձեռքերը թրջել և բրնձի խառնուրդով փոքրիկ գնդեր պատրաստել, այնուհետև դրանք պատել չորահացով: Խորը տապակի մեջ ձիթայուղ լցնել (այնքան, որ ծածկի գնդերը) և տապակել գնդերը` պարբերաբար շրջելով:
