Բաղադրությունը
- հավի կրծքամիս – 1կգ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 240մլ
- մանանեխ – 1թ/գդ
- սխտոր – 3 պճեղ
- ուրց – 3-4 ճյուղ
- պանիր – 100գր
- բուսայուղ
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսը երկու կողմից համեմում ենք աղ ու պղպեղով: Տաքացնում ենք թավան և տապակում փափկամիսը 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը:Սերուցքի մեջ լցնում ենք սխտորը, մանանեխը, ուրցի տերևները, համեմում աղ ու պղպեղով և լավ խառնում ամբողջը:Պանիրը անցկացնում ենք մանր քերիչով:Տապակված փափկամիսը շարում ենք ջեռոցի տապակի վրա, վրան լցնում սերուցքային սոուսը և շաղ տալիս քերած պանիրը:Եփում ենք ջեռոցում 20-25 րոպե 200 աստիճանում:
