Բաղադրությունը
- կարագ – 110 գր
- ջուր – 130 մլ
- շաքարավազ – 1 ճ/գդ
- ձու – 2 հատ
- շաքարի փոշի – ըստ ճաշակի
- բուսայուղ – ըստ ճաշակի
- ալյուր – 110-130 գր
Պատրաստման եղանակը
Կաթսան դնում ենք կրակին, լցնում ջուրը, կարագն ու շաքարավազը և հասցնում եռման: Վերցնում ենք կրակից, ավելացնում ալյուրն ու խառնում: Հատ առ հատ ավելացնում ենք ձվերը՝ յուրաքանչյուրից հետո լավ խառնելով:
Խմորը լցնում ենք աստղաձև գլխադրով խոհարարական պարկի մեջ և լցնում բուսայուղով լի տապակի մեջ: Տապակում ենք 3-4 րոպե, մինչև ոսկեգունելը:Լցնում ենք շաքարի փոշին:
