Բաղադրությունը
- ծաղկակաղամբ 600 գրամ
- սպիտակ լոբի 200 գրամ
- լոլիկ 200 գրամ
- վարունգ 100 գրամ
- մայոնեզ 130 գրամ
- մաղադանոս 25 գրամ
- սամիթ 20 գրամ
- հազարի տերևներ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ծաղկակաղամբը բաժանել մասերի, աղաջրում եփել, քամել և հովացնել: Վարունգն ու լոլիկը բարակ շերտատել, հազարի տերևները կտրատել: Բաղադրիչները խառնել, ավելացնել պահածոյացված սպիտակ լոբին, մայոնեզը, աղ, պղպեղ ցանել, զգուշորեն խառնել: Զարդարել կտրատած կանաչիով, մատուցել:
