Բաղադրությունը
- Հավի փափկամիս – 1 հատ
- սերուցքային կարագ – 100-150 գր
- ձու – 2 հատ
- ալյուր – ըստ հայեցողության
- նախորդ օրվա հաց
- ձեթ՝ տապակելու համար
- աղ, պղպեղ
- սամիթ կամ մաղադանոս (ըստ ճաշակի)
Պատրաստման եղանակը
Վերցնում ենք փափկամիսը եւ մի փոքր կտրվածք անում, թեթեւակիորեն ծեծում: Ավելացնում ենք աղ եւ պղպեղ: Վերցնում ենք սերուցքային կարագը, սեղմում ենք, թաթախում աղի, պղպեղի, կտրատած կանաչու մեջ եւ դնում փափկամսի վրա: Խնամքով եւ ամուր փաթաթում ենք ու թաթախում ալյուրի մեջ: Ձուն հարում ենք, հացը՝ քերում: Թավան 1.5 սմ ձեթ ենք լցնում: Այնուհետեւ կոտլետները թաթախում ենք ձվի եւ հացի մեջ: Տապակում ենք 20 րոպե:
