Բաղադրությունը
Հիմքի համար՝
- ջուր – 5 ճ/գդ
- ալյուր – 100 գր
- վանիլին – 1 պտղունց
- ձու – 2 հատ
- կակաո – 1 ճ/գդ
- շաքարավազ – 100 գր
- սոդա – 0.25 թ/գդ
Կրեմի համար՝
- կարագ – 250 գր
- ալյուր – 3 ճ/գդ
- վանիլին – 10 գր
- կաթ – 200 մլ
- շաքարավազ – 200 գր
- ձու – 2 հատ
Ջնարակի համար՝
- կակաո – 2 ճ/գդ
- շաքարավազ – 2 ճ/գդ
- կարագ – 2 ճ/գդ
- թթվասեր – 2 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք հիմքը: Համեղ էսկիմո պատրաստելու համար ձվի սպիտակուցներն ու դեղնուցները առանձնացնում ենք և սպիտակուցները լավ հարում: Դեղնուցների մեջ շաքարավազ և վանիլին ենք ավելացնում և լավ հարում: Այնուհետև լցնում ենք ջուրն ու կակաոն, ինչից հետո էլ սոդայի հետ մաղած ալյուրը: Այս ամենից հետո երկու զանգվածները միացնում ենք իրար և լավ հարում:Խմորը լցնում ենք 20 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:Պատրաստում ենք կրեմը: Շաքարավազը, վանիլինը, ձվերը և ալյուրը լավ հարում ենք, ավելացնում տաք կաթն ու կրկին հարում: Կրեմը եփում ենք մարմանդ կրակին, ինչից հետո վերցնում ենք կրակից: Կարագը լավ հարում ենք, լցնում կրեմի մեջ և հարում:Սենյակային ջերմաստիճանի հիմքի վրա լցնում ենք կրեմն ու տարածում:Պատրաստում ենք ջնարակը: Բոլոր բաղադրիչները դնում ենք մարմանդ կրակին և եռացնում: Այնուհետև լցնում ենք Էսկիմոյի վրա և տարածում:Էսկիմոն պատրաստ է:Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան և մատուցում:
