Բաղադրությունը
- կարտոֆիլ – 5 հատ
- ձու – 2 հատ
- պաքսիմատ – 100գր
- պանիր – 100գր
- ալյուր – 2-3 ճ/գդ
- ձիթայուղ – 100գր
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մաքրում, լվանում, խաշում ենք կարտոֆիլը, ապա անցկացնում քերիչով կամ աղում մսաղացով: Ավելացնում ենք ձուն, աղը, սև պղպեղը, ալյուրը ու խառնում ենք ստացված զանգվածը:Կտրատում ենք պանիրը երկար ուղանկյունիներով:Թաց ձեռքերով կարտոֆիլային խյուսից պատրաստում ենք ձողիկներ, մեջտեղը դնում մեկական պանրի կտոր ու թաթախում պաքսիմատի մեջ: Ստացված ձողիկները տապակում ենք բոլոր կողմերից ձիթայուղի մեջ մինչև պաքսիմատի ոսկեգույն դառնալը:
Եվ մեր համեղ ձողիկները պատրաստ են:Կարտոֆիլային ձողիկները կարելի է մատուցել և տաք, և սառը վիճակում Ձեր նախընտրած սոուսով:
