Մսով գնդիկներ սերուցքային սոուսի մեջ

Բաղադրությունը

  • հավի կրծքամիս – 500 գր
  • սոխ – 1 գլուխ
  • ձու – 1 հատ
  • սխտոր – 3 պճեղ
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 200 մլ
  • պանիր – 150 գր
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը թեթևակի ծեծում ենք և մանր կտրատում:Ավելացնում ենք մանրացրած սոխը և աղ ու պղպեղ ենք ցանում: Լցնում ենք հարած ձուն, լավ խառնում ենք: Ձևամանի մեջ մի քիչ սերուցք ենք լցնում, մսային զանգվածից փոքրիկ գնդիկներ ենք պատրաստում ու շարում ձևամանի մեջ:Եթե գնդիկներ պատրաստելիս դժվարանում ենք, զանգվածը մի քիչ թաթախում ենք ալյուրի մեջ:10-15 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:Այդ ընթացքում պատրաստում ենք սոուսը: Պանիրը մանր քերիչով քերում ենք, ավելացնում ճզմած սխտորն ու խառնում սերուցքի հետ: Ձևամանը ջեռոցից հանում ենք, յուրաքանչյուր գնդիկի վրա սերուցք լցնում ու նորից 15-20 րոպեով դնում ջեռոցը:Պանիրը հալչում է ու ծորում, իսկ սերուցքը ներծծվում է գնդիկների մեջ:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք