Բաղադրությունը
- 300գր մարինադ սունկ
- 300գր տավարի փափկամիս
- 3 ձու
- 200գր գազար
- 200գր պանիր
- 3 հատ կորտոֆիլ
- մայոնեզ
- սխտոր
- սամիթ
- մաղադանոս
Պատրաստման եղանակը
Տավարի փափկամիսը եփել, աղ ու պղպեղ ցանել, մանրացնել: Կարտոֆիլը, ձուն, պանիրը քերել, սխտորը ճզմել և խառնել մայոնեզին, գազարը քերել երկարավուն, կանաչին մանրացնել: Աղցանամանի մեջ հաջորդաբար լցնել մթերքները` 1-ին շերտ- մանրացրած սնկի մի մասը, 2-րդ շերտ- կանաչի , մայոնեզ, 3-րդ շերտ- տավարի փափկամիսը մայոնեզով, 4-րդ շերտը- գազարը մայոնեզով, 5-րդ շերտ- ձուն մայոնեզով, 6-րդ շերտ- պանիրը սխտորով և մայոնեզով, 7-րդ շերտ- կարտոֆիլը մայոնեզով:
