Բաղադրությունը
- ձու – 2 հատ
- յոգուրտ դասական – 1ճ/գդ
- բեկոն – 3-4 շերտ
- սխտոր – 1 պճեղ
- լոլիկ – 1 հատ
- սոխ կանաչ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կտրատեք բեկոնը, սխտորը և լցրեք տաքացած թավայի մեջ: Տակապեք միջին կրակի վրա մինչև բեկոնի կարմրելը:Հարեք ձուն յոգուրտի հետ, ապա լցրեք բեկոնով թավայի մեջ, համեմեք աղ և պղպեղով:Թուլացրեք կրակը, օմլետի վրա շարեք լոլիկի կտրատված շերտերը, վրան շաղ տվեք կտրատված կանաչ սոխը: Եփեք այդպես 3-5 րոպե փակ կափարիչի տակ:Զգույշ եղեք, որպեսզի օմլետը շատ չտապակվի և չորանա, այլ լինի նուրբ և թեթև:
