Բաղադրությունը
- 300 գրամ կաղամբ
- 2 հատ գազար
- 0.5-1 տուփ կանաչ ոլոռ
- 2 կանաչ պղպեղ
- բուսական յուղ
- աղ’ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Երկարավուն կտրատում եք կաղամբը, քերիչով անցկացնում գազարը, փոքր կտորների բաժանում պղպեղը: Կաղամբը համեմում եք աղով և ավելացնում մնացած բաղադրիչները: Լավ խառնեք, վերջում ավելացրեք բուսական յուղը: Գունեղ, համեղ, իսկ ամենակարևորը օգտակար աղցանը պատրաստ է: Եթե սիրում եք, կարող եք վերջում մի քիչ քացախ եւ սեւ պղպեղ ավելացնել:
Բարի վայելում:
