Բաղադրությունը
- հավի կրծքամիս 500 գրամ
- կարագ 50 գրամ
- աղ
- կարմիր աղացած պղպեղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը կտրել այնպես, որ բարակ շերտ ստացվի, բացել գրքի պես: Թեթևակի ծեծել, աղ, պղպեղներ ցանել, մի քանի րոպե դնել մի կողմ: Կարագին աղացած քաղցր կարմիր պղպեղ խառնել: Մսի ամեն շերտի վրա դնել մի կտոր պղպեղով կարագ: Փաթաթել ռուլետի պես: Բարակ թաղանթի մեջ ձիգ փաթաթել ռուլետները, երշիկի ձև տալ: Մեկ ժամով դնել սառնարանի մեջ, որ ռուլետները ձև ստանան: Հանել, տապակել, մինչև կարմիր կեղև առաջանա, ապա կափարիչը ծածկել և եփել: Մատուցել տոմատի սոուսի հետ:
