Բաղադրությունը
- շերտավոր խմոր 1 փաթեթ
- պանիր 150 գրամ
- տավարի միս 150 գրամ
- ձու 1 հատ
- քունջութի սերմեր 2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Պատրաստի խմորը բացել, քառակուսիներով կտրատել: Միսը խաշել և ամեն խմորի վրա դնել մի կտոր միս, մի կտոր պանիր: Փաթաթել, եզրերն ամրացնել: Ձուն հարել, քսել խմորնորի վրա և քունջութ ցանել: Թխել 25 րոպե 180C ջեռոցում: Մատուցել թեյի հետ:
