Բաղադրությունը
Բիսկվիթի համար՝
- ալյուր – 250 գր
- խտացրած կաթ – 1 բանկա
- փխրեցուցիչ – 1 թ/գդ
- ձու – 1 հատ
Կրեմի համար՝
- պնդուկ – 60 գր
- նուտելլա – 250 գր
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք բիսկվիթը: Ձուն լավ հարում ենք, ավելացնում խտացրած կաթն ու զանգվածը լավ խառնում ենք: Այնուհետև լցնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և խմոր հունցում: Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքսացրած ջեռոցում 7-10 րոպե:Բիսկվիթը ռուլետանման փաթաթում ենք:Մի քանի րոպե անց յուղաթուղթը հանում ենք բիսկվիթի վրան նուտելլա քսում և մանրացրած պնդուկ լցնում:Ռուլետի վրա նույնպես նուտելլա ենք քսում, պնդուկ ցանում և մատուցում:Անչափ համեղ ռուլետ ստացանք:
