Բաղադրությունը
- թթվասեր – 300 գր
- ձու – 3 հատ
- պանիր – 200 գր
- ալյուր – 4-5 ճ/գդ
- աղ – 1 պտղունց
- կանաչի – 100գր
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
Ձվերն ամանի մեջ ենք լցնում, ավելացնում ենք 1 պտղունց աղ և թթվասեր, խառնիչով կամ հարիչով հարում ենք։ Խմորի մեջ ենք գդալ առ գդալ ավելացնում ալյուրը` ամեն անգամ լավ խառնելով։ Պանիրը մանր քերիչով անցկացնում ենք, կանաչին կտրատում ենք և այդ ամենն ավելացնում ենք խմորի մեջ և լավ խառնում։ Թավայի մեջ մի քիչ բուսայուղ ենք տաքացնում, լցնում ենք 2-3 ճ/գդ խմոր և թավայի մակերեսով հավասարեցնում ենք։Բլիթները յուրաքանչյուր կողմից 3-5 րոպե տապակում ենք։Մատուցում ենք տաք վիճակում։
