Բաղադրությունը
- համեմ – 1 կապ
- բլղուր – 100գր
- մածուն – 500մլ
- ալյուր – 2ճ/գդ
- սոխ – 1 գլուխ
- թթվասեր – 2ճ/գդ
- ձու – 1 հատ
- աղ
Պատրաստման եղանակը
Բլղուրը լվանալ, ապա լցնել կաթսայի մեջ, ավելացնել 2 բաժակ ջուր և եփել մինչև վերջնական պատրաստ լինելը:Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ մինչև ոսկեգույն երանգի ստացումը:Ձուն հարել, ավելացնել թթվասերը, մածունը, ալյուրը և խառնել: Տապակված սոխը լցնել պատրաստի ապուրի վրա:Համեմը մանրացնել և շաղ տալ ապուրի վրա, ըստ անհրաժեշտության համեմել աղով և խառնել:Ցանկության դեպքում ապուրը մատուցելիս կարելի է վրան շաղ տալ մի փոքր թարմ մանրացված կանաչի և անցնել համտեսելուն:Ստացված զանգվածը լցնել եփված բլղուրով կաթսայի մեջ: Անընդհատ խառնելով եփել մինչև ապուրի եռալը:Այս հրաշալի թարմեցնող ապուրը պարզապես անփոխարինելի կլինի ամռան տապին սառը վիճակում, կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
