Դասական լազանյա

Բաղադրությունը

  • լազանյայի շերտեր – 1 տուփ
  • պանիր – 500 գր (կիսապինդ)

Բոլոնյեզ սոուսի համար՝

  • միս տավարի (աղացած) – 700-900 գր
  • սոխ – 1 գլուխ
  • բուսայուղ – 1 ճ/գդ
  • լոլիկի մածուկ – 1 ճ/գդ
  • լոլիկ – 1-2 հատ
  • մեխակ – ըստ ճաշակի
  • մշկընկույզ (мускатный орех) – ըստ ճաշակի
  • բահար – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի
  • աղ – ըստ ճաշակի

Բեշամել սոուսի համար՝

  • կաթ – 8 բաժակ
  • կարագ – 100 գր
  • ալյուր – 4 ճ/գդ
  • մշկընկույզ (мускатный орех) – ըստ ճաշակի
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք բոլոնյեզ սոուսը։ Բուսայուղը թավայի մեջ տաքացնում ենք , ավելացնում ենք կտրատած սոխը, տապակում ենք մինչև թափանցիկ դառնա։ Ավելացնում ենք խճողակը, խառնում ենք. եթե խճողակը արդեն գույնը փոխել է, ավելացնում ենք համեմունքները, լոլիկի մածուկն ու լոլիկները և 5-10 րոպե եփում ենք։ Այնուհետև մի քիչ ջուր ենք ավելացնում և ևս 5-10 րոպե եփում ենք։ Սոուսը պետք է ջրիկ լինի, որպեսզի ներծծվի լազանյայի շերտերի մեջ։Պատրաստում ենք բեշամել սոուսը։ Կաթը տաքացնում ենք։ Հաստ պատերով կաթսայի մեջ կարագը հալեցնում ենք, ավելացնում ենք ալյուրը և անընդհատ խառնելով եփում ենք` մինչև միասեռ զանգված ստանանք։ Ավելացնում ենք կաթի կեսը, լավ խառնում ենք, ավելացնում ենք համեմունքները և եփում ենք մինչև թանձրանա։ Ավելացնում ենք մնացած կաթը, կրկին խառնում ենք մինչև համասեռ դառնա։
Սկսում ենք լազանյան դասավորել։ Ուղղանկյունաձև ձևամանի մեջ մի քիչ բեշամել սոուս ենք լցնում, վրան լազանյայի չոր շերտերն ենք դնում, վրան ենք լցնում բոլոնյեզ սոուսը, քերած պանիրը և կրկին բեշամել սոուսը։ Այս գործընթացը 3-4 անգամ կրկնում ենք։ Վերևամասում առատորեն բեշամել սոուս ենք լցնում և քերած պանիր ցանում։Լազանյան թխում ենք մոտ 30 րոպե` մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Պատրաստի լազանյան 15-20 րոպե սառեցնում ենք, այնուհետև կտրում ենք և մատուցում։

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք