Բաղադրությունը
- լոլիկ – 400 գր
- վարունգ – 300 գր
- տաքդեղ դեղին – 300 գր
- սոխ – 50 գր
- մաղադանոս – 5-6 ճյուղ
- պանիր ֆետա – 200 գր (կամ բրինզա)
- բուսայուղ – վրան լցնելու համար
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Տաքդեղը կարող է լինել թե ջեռոցում եփված, թե թարմ: Տաքդեղները դնում ենք ձևամանի կամ տապակի մեջ: Տեղափոխում ենք մինչև 220 աստիճան տաքացրած ջեռոցը և 30-40 րոպե եփում ենք՝ մինչև կճեպը փափկի: Եփված տաքդեղներն անմիջապես դնում ենք պոլիէթիլենային փաթեթի մեջ և կիպ ծածկում ենք:Լոլիկները ոչ մեծ խորանարդիկներով կտրատում ենք:Վարունգները ոչ մեծ խորանարդիկներով կտրատում ենք:Սոխը մանր կտրատում ենք (եթե սոխը քաղցր է, կարող ենք բարակ կիսաշրջաններով կտրատել):Մաղադանոսի ցողուններն առանձնացնում ենք, իսկ տերևները մանր կտրատում:Սառած տաքդեղները փաթեթից հանում ենք, կեղևազատում և սերմերը հանում: Ոչ մեծ ձողիկներով կտրատում ենք:Լոլիկը, վարունգը, տաքդեղը, սոխը, մաղադանոսը լցնում ենք աղցանամանի մեջ: Մի քիչ աղ և պղպեղ ենք անում, բուսայուղ լցնում և խառնում:Աղցանը լցնում ենք ամանի մեջ և վրան մանր քերիչով անցկացրած պանիր ավելացնում:
