Բաղադրությունը
- ալյուր 2 թեյի բաժակ
- մածուն 150 մլ
- շաքարավազ 1 ճաշի գդալ
- ձեթ 2 ճաշի գդալ
- սոդա 0.5 թեյի գդալ
- սպանախ 500 գրամ
- սոխ 2 գլուխ
- ձու 2 հատ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ձուն հարել 0.5 թ.գդալ աղով, ավելացնել մածունը, շաքարավազը, լավ հարել: Ավելացնել նաև սոդան, ալյուր մաղել և հունցել խմորը: Պետք է փափուկ խմոր ստանալ: Թողնել խմորը հանգստանա: Տապակը դնել գազօջախին բուսայուղ տաքացնել, սոխը մանր կտրատել, ավելացնել տապակի վրա և սոխեռած անել: Սոխեռածին ավելացնել նաև ճզմած սխտորը: Սպանախը մանր կտրատել, ավելացնել սոխեռածին մի փոքր աղ և կափարիչով ծածկել: Հենց զանգվածը նստի, կափարիչը հեռացնել քիչ աղ ու պղպեղ անել լավ խառնել և թողնել սպանածը տապակվի: Սպանախի զանգվածը դատարկել ամանի մեջ, վրաից ավելացնել թահինը: Լավ խառնել: Ափսեի մեջ ձուն ջարդել: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել: Խմորից ձվի չափ գնդեր պոկել, գրտնակով բացել: Խմորի վրա միջուկ դնել, ձևավորել կուտապները և շարել ջեռոցի տապակի վրա: Վրան քսել հարած ձուն: Դնել նախապես 190* տաքացրած ջեռոցը, թողնել այնտեղ 20-25 րոպե:
