Բաղադրությունը
- մակարոն 300 գրամ
- սմբուկ 500 գրամ
- լոլիկ 400 գրամ
- պանիր 150 գրամ
- սոխ 150 գրամ
- սխտոր 2 պճեղ
- թթվասեր
- աղ
- ձեթ
Պատրաստման եղանակը
Մակարոնը եփել աղով եռացրած ջրում՝ համաձայն տուփի վրայի օգտագործման կանոնների: Ջուրը թափել, սբմուկը խորանարդաձև կտրատել: Սոխը մաքրել ու մանր կտրատել: Լոլիկները խորանարդաձև կտրատել: Բուսական յուղով սոխը տապակել մինչ դառնա ոսկեգույն: Ավելացնել սմբուկն ու լոլիկը, շոգեխաշել 10 րոպե ընթացքում խառնել, աղ ցանել: Տապակը յուղել բուսական յուղով, շարել մակարոններն ու սմբուկները: Պատել թթվասերով ու լցնել քերած պանիր: Թխել 25-30 րոպե 180 աստիճանում:
