Բաղադրությունը
- կարտոֆիլ – 3 հատ
- ձու – 2 հատ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնում ենք խոշոր քերիչով, ավելացնում ենք ձվերը, աղը, պղպեղն ու լավ խառնում:Այնուհետև բլիթների պես լցնում ենք թավայի մեջ և երկու կողմից բուսայուղի մեջ տապակում մինչև ստանանք վարդագույն կեղև:Ահա և վերջ:
