Բաղադրությունը
- անանաս – 150 գր (պահածոյացված)
- տաքդեղ կարմիր – 1 հատ
- պանիր – 150 գր
- խոզապուխտ – 250 գր
- ձիթապտուղ սև – ըստ ճաշակի
- մայոնեզ – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- կանաչի – զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Խոզապուխտը, տաքդեղը, անանասը, ձիթապտուղները կտրատում ենք, պանիրը՝ քերում և բոլոր բաղադրիչները լցնում ամանի մեջ։ Վրան ցանում ենք համեմունքները և զարդարում կանաչիով։ Ահա և վերջ։
