Բաղադրությունը
Կրեմի համար՝
- թթվասեր – 400 գր
- շաքարավազ – 200 գր
- Ջնարակի համար՝
- շաքարավազ – 100 գր
- կարագ – 50 գր
- կակաո – 2 ճ/գդ
- թթվասեր – 2 ճ/գդ
Խմորի համար՝
- ալյուր – 200 գր
- ձու – 2 հատ
- շաքարավազ – 200 գր
- թթվասեր – 200 գր
- փխրեցուցիչ – 2 թ/գդ
- կակաո – 2 ճ/գդ
Ինչպես նաև՝
մուրաբա բալի – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ձվերը շաքարավազի հետ լավ հարում ենք, ավելացնում ենք թթվասերը, փխրեցուցիչը, կակաոն ու ալյուրը և կրկին լավ հարում։Խմորը մեծ և փոքր մասերի ենք բաժանում։ Փոքր խմորը դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե։Հանում ենք ձևամանից և հովացնում։ Թխում ենք երկրորդ խմորը։Պատրաստում ենք կրեմը։ Թթվասերն ու շաքարավազը լավ հարում ենք, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի։
Առաջին շերտը կրեմապատում ենք։Վրան մուրաբա ենք լցնում։Երկրորդ շերտը հովացնում ենք և խորանարդիկների բաժանում։Խորանարդիկները թաթախում ենք կրեմի մեջ և դնում շերտի վրա։Լցնում ենք մուրաբան։Մնացած խորանարդիկները նույնպես թաթախում ենք կրեմի մեջ և բրգաձև շարում։Պատրաստում ենք ջնարակը։ Բոլոր բաղադրիչները մարմանդ կրակին հալեցնում ենք։Լցնում ենք տորթի վրա։
