Հունական ուտեստ ”Մուսակա”

Բաղադրությունը

  • սմբուկ – 600 գր
  • ձիթայուղ – 80 մլ
  • սոխ – 1 գլուխ
  • միս տավարի (աղացած) – 600 գր
  • գինի սպիտակ – 200 մլ (չոր)
  • լոլիկ – 400 գր
  • աղ ծովի – ըստ ճաշակի
  • մաղադանոս – 2 թ/գդ (չորացրած)
  • դարչին – 0.5 թ/գդ (աղացած)
  • եղեգնաշաքար – 5 գր
  • կարտոֆիլ – 500 գր
  • կաթ – 500 մլ
  • ալյուր – 40 գր
  • կարագ – 50 գր
  • մշկընկույզ (мускатный орех) – 0.5 թ/գդ (քերած)

Պատրաստման եղանակը

Չափաբաժինները` 10: Մուսական, ի սկզբանե, հունական ուտեստ է եղել, որը այլ ազգերը ընթացքում մի քիչ փոփոխության են ենթարկել։ Այն ընդհանուր առմամբ մսի խճողակով, սմբուկով և բեշամել սոուսով ջեռեփուկ է։
Սմբուկը 1-1,5 սմ հաստությամբ շերտերով կտրատում ենք, շարում տապակի մեջ և վրան ձիթայուղ ենք ցողում։ Դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 30 րոպե թխում ենք մինչև սմբուկը փափկի։Սոխը մանր կտրատում ենք և բուսայուղի մեջ տապակում մինչև կիսաթափանցիկ դառնա։Խճողակը լցնում ենք սոխի վրա և տապակում ենք, անընդհատ խառնում ենք մինչև միսը գույնը փոխի։ Այնուհետև ավելացնում ենք գինին և բաց կափարիչով մոտ 20 րոպե թույլ կրակի վրա եփում ենք։Լոլիկների վրա խաչաձև կտրվածք ենք անում, մի քանի րոպեով դնում եռման ջրի մեջ, այնուհետև կեղևազատում։ Լոլիկները խորանարդիկներով կտրատում ենք (կամ բլենդերում մանրացնում) և ավելացնում միսը։ Աղ ենք անում և ևս 20 րոպե խառնելով շոգեխաշում: Ավելացնում ենք համեմունքները։ Եթե սոուսը թթվաշ է, ապա մի քիչ շագանակագույն շաքարավազ ենք ավելացնում (կարող ենք սովորական սպիտակ շաքարավազով փոխարինել)։ Խառնում ենք և կրակի տակն անջատում։Կարտոֆիլը մաքրում ենք և 0,5 սմ հաստությամբ կտորներով կտրատում, աղ անում և տապակում մինչև կիսաեփ դառնա։ Այնուհետև հավասար շերտով շարում ենք ձևամանի մեջ։Կարտոֆիլի վրա ենք դնում պատրաստի խճողակը և հարթեցնում ենք։Վրան ենք դնում ջեռոցում եփված սմբուկները։Վրան բեշամել սոուս ենք լցնում: Ալյուրը կարագի հետ տապակում ենք, անընդհատ խառնելով, ավելացնում ենք սառը կաթը։ Սոուսը տաքացնում ենք մինչև թանձրանա, բայց չենք եռացնում։ Ավելացնում ենք աղն ու մշկընկույզը։ Մուսական թխում ենք 30-40 րոպե` մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցում։

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք