Բաղադրությունը
- բլղուր – 1 բաժակ (ոչ շատ մանր)
- լոլիկ – 300 գր
- մաղադանոս – 1 կապ
- անանուխ – 20 – 25 հատ (տերևներ)
- սոխ կանաչ – ըստ ճաշակի
- կիտրոն – 1 հատ
- ձիթայուղ – 80 մլ
- ջուր – 300 մլ
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բլղուրը լցնում ենք խորը ամանի մեջ, վրան լցնում անհրաժեշտ քանակությամբ եռման ջուր: Ավելացնում ենք մոտ կես գդալ աղ, խառնում ենք, ծածկում կափարիչն ու թողնում մոտ 30 րոպե, որպեսզի ջուրը քաշվի: Քանի դեռ բլղուրը փափկում է, պատրաստում ենք մյուս բաղադրիչները: Կանաչեղենը հոսող ջրով լվանում ենք, քամում և չորացնում: Սուր դանակով շատ մանր կտրատում ենք, թեև բլենդերով նույնպես կարելի է մանրացնել:Մանրացրած կանաչին լցնում ենք ամանի կամ մեծ ափսեի մեջ: Լոլիկը հոսող ջրով լվանում ենք, 1-2 սմ կտրատում և լցնում կանաչու վրա:Կիտրոնը նույնպես հոսող ջրով լվանում ենք, չորացնում, երկու կես անում ու հյութը ճզմում որևէ բաժակի մեջ: Անհրաժեշտ է մոտ 60 մլ հյութ, թեև այդ քանակությունը կարելի է կարգավորել ըստ ճաշակի:Բլղուրը լցնում ենք կանաչու և լոլիկների վրա, վրայից լցնում ձիթայուղը և ավելացնում ենք կիտրոնի հյութը:Լավ խառնում ենք, ըստ ճաշակի ավելացնում աղացած սև պղպեղ ու աղ և 1 ժամով տեղափոխում ենք սառնարան:Աղցանը մատուցում ենքանուշաբույր հացի կամ լավաշի հետ, զարդարելու համար օգտագործում հազարի տերևներ և կիտրոնի կամ այլ ցիտրուստների կտորներ:
