Բաղադրությունը
Խմորի համար՝
- կարագ – 265 գր
- շաքարավազ – 265 գր
- ձու – 4 հատ
- փխրեցուցիչ – 1/2 թ/գդ
- ալյուր – 200 գր
- կակաո – 65 գր
Կրեմի համար՝
- կարագ – 110 գր
- կակաո – 15 գր
- շաքարի փոշի – 230 գր
- կաթ – 1,5 բաժակ
- ջեմ – 2 ճ/գդ
Պատրաստման եղանակները
Կարագն ու շաքարավազը լավ հարում ենք, հետո հատ առ հատ ավելացնում ենք ձվերը։ Այնուհետև ավելացնում ենք փխրեցուցիչն ու կակաոն։ Այս ամենից հետո լցնում ենք ալյուրը։Խմորը 2 մասի ենք բաժանում, դնում 20 սմ տրամագիծ ունեցող ձևամանների մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե։Պատրաստում ենք կրեմը։ Կարագը լավ հարում ենք, ավելացնում կաթը, կակաոն և շաքարի փոշին։ Կրեմը լավ հարում ենք։
Բիսկվիթի շերտը տոգորում ենք ջեմով և վրան կրեմ քսում։Մյուս շերտին նույնպես ջեմ ենք քսում և վերջինս դնում տորթի վրա։ Զարդարում ենք կրեմով և վայելում։
