Բաղադրությունը
- կարտոֆիլ – 5 հատ
- բեկոն – 10-15 կտոր
- պանիր – 75 գր
- մանանեխ – ըստ ճաշակի
- սոխ – ըստ ճաշակի
- ձիթայուղ – ըստ ճաշակի
- սամիթ – մի քանի ճյուղ
- մաղադանոս – մի քանի ճյուղ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակները
Կարտոֆիլը կտրատում ենք, վրան աղ և պղպեղ ցանում և 40-45 րոպեով տեղափոխում 200 աստիճան տաքացրած ջեռոցը:Բեկոնը կտրատում ենք, երկու կողմից թավայի մեջ տապակում և վրան ըստ ճաշակի աղ ցանում:Այնուհետև կտրատում ենք սոխը և տապակում:Պանիրը խառնում ենք մանանեխի հետ և միկրոալիքային վառարանում հալեցնում:
Կարտոֆիլի վրա լցնում ենք սոուսը, կողքը դնում սոխն ու բեկոնը և զարդարում կանաչիներով:
