Բաղադրությունը
- պատրաստի շերտավոր խմոր – 500 գր
- պանիր – 100 գր
- ձու – 1 հատ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- ալյուր – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պանիրն անցկացնում ենք քերիչով, շերտավոր խմորի վրա մի փոքր ալյուր ցանում և 25 x 30 սմ տրամագծով գրտնակում ենք։Ձոււն հարում ենք, ավելացնում աղն ու պղպեղը։ Խմորի վրա քսում ենք ձուն, լցնում քերած պանիրն ու խմորը երկար գծերով կտրում։Շատ զգուշությամբ խմորը փաթաթում ենք և դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ։Թխում ենք 190 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե, այնուհետև շրջում ենք ձողիկները մյուս կողմ և կրկին թխում 5 րոպե։
