Բաղադրությունը
- պատրաստի շերտավոր խմոր – 500 գր
- կարագ – 200 գր
- շաքարավազ – 200 գր
- ձու – 1 հատ
- կաթ – 100 մլ
- վանիլին – 2-3 գր
Պատրաստման եղանակը
Շերտավոր խմորը գրտնակում ենք։
Պատրաստում ենք եփովի կրեմը: Կարագը սենյակային ջերմաստիճանում ենք թողնում, որպեսզի հալչի։ Այլ ամանի մեջ հարում ենք ձվերը, շաքարավազն ու վանիլինը, մինչև զանգվածը սպիտակի։ Ավելացնում ենք կաթն ու դնում մարմանդ կրակին, որպեսզի եռա` ընթացքում անընդհատ խառնելով:Շերտավոր խմորը 6 միանման մասերի ենք բաժանում և յուրաքանչյուրը շրջանաձև գրտնակում: Շերտը դնում ենք կարագապատ թավայի մեջ և 15 րոպե տապակում, ինչից հետո էլ շերտը հավասարեցնում ենք: Նույն կերպ վարվում ենք նաև մնուս շերտերի հետ:
Կարագը լավ հարում ենք, ավելացնում եփովի կրեմին և խառնում: Շերտերը կրեմապատում ենք և դնում իրար վրա: Այս ամենից հետո տարթն ամբողջությամբ ենք կրեմապատում և վրան տորթի փշրանքներ լցնում:
