Բաղադրությունը
- հավի փափկամիս – 1 հատ (եփած-ապխտած)
- սունկ շամպինիոն պահածոյացված – 170 գր
- տաքդեղ կարմիր – 1 հատ
- ընկույզ – 50 գր
- մայոնեզ – 50 գր
- թթվասեր – 50 գր
- սխտոր – մի փոքր պճեղ
- պանիր – 50 գր (չոր)
- կանաչի – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կրծքամիսը մանր կտրատում ենք:Ընկույզը կոտրատում ենք, բուլղարական տաքդեղը խորանարդաձև կտրատում: Սնկի վրա ջուր ենք լցնում, որպեսզի աղաջուրը մաքրվի: Ցանկության դեպքում կարելի է սունկը 10 րոպե թողել կաթի մեջ, հետո հանել:
Մայոնեզն ու թթվասերը խառում ենք, սխտորը ճզմում մեջը: Շերտ-շերտ դարսում ենք հավի միսը, մայոնեզի ու թթվասերի խառնուրդը, ընկույզը, պանիրը, բուլղարական տաքդեղը:Կրկին լցնում ենք մայոնեզի շերտն ու սնկերը: Զարդարում ենք կանաչիով և մատուցում:
