Չեբուրեկի

Բաղադրությունը

  • ալյուր – 4 բաժակ
  • ձու – 2 հատ
  • ջուր – 1,5 բաժակ (սենյակային ջերմաստիճանի)
  • բուսայուղ – 6 ճ/գդ
  • աղ – 1 թ/գդ
  • շաքարավազ – 1 թ/գդ
  • օղի – 2 ճ/գդ
  • միս խոզի – 400 գր
  • սոխ – 1 հատ
  • կաթ – (արգանակ կամ ջուր) 1-1,5 բաժակ
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի
  • բուսայուղ – տապակելու համար

Պատրաստման եղանակը

Չափաքանակը` 20 հատ:
Հավի ձվերը ջարդում ենք բաժակի մեջ, այնուհետև ամբողջությամբ ջրով ծածկում ենք և թեթևակի հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Լցնում ենք այն ամանի մեջ, որում պետք է խմորը հունցենք։
1 բաժակ ջրի մեջ աղն ու շաքարավազը լուծում ենք և հունցելու ամանի մեջ լցնում։ Խառնում ենք և ալյուր ավելացնում։
Այնուհետև օղի ենք ավելացնում, որպեսզի խմորն ավելի առաձգական դառնա և տապակելուց շերտավորվի։ 3 ճ/գդ բուսայուղ ենք ավելացնում։ Խառնում ենք, սկզբում թիակով կամ գդալով, այնուհետև նաև ձեռքերով։ Այնքան ենք հունցում մինչև ձեռքերին չկպչող խմոր ստանանք։ Ընթացքում մի քիչ ալյուր ենք ավելացնում, բայց պետք է այնպես անենք, որ խմորը փափուկ և առաձգական լինի, ոչ թե պինդ։ Պատրաստի խմորը 30-60 րոպեով տաք տեղ ենք դնում։ Այդ ընթացքում պատրաստում ենք խճողակը։ Միսը աղում ենք։ Սոխն էլ կարող ենք մսաղացով աղալ, բայց լավ կլինի մանր կտրատենք և պատառաքաղով տրորենք։ Աղ և պղպեղ ենք անում և խառնում ենք։ Այնուհետև կաթ, արգանակ կամ ջուր ենք ավելացնում։ Առնվազն 1-1,5 բաժակ հեղուկ է անհրաժեշտ։ Խճողակը պետք է կիսաջրիկ լինի, որպեսզի չեբուրեկները հյութեղ ստացվեն։Վերցնում ենք հասունացած խմորը, մեջը փորվածք ենք անում, 3 ճ/գդ բուսայուղ ենք ավելացնում և այնքան ենք հունցում մինչև բուսայուղը ներծծվի խմորի մեջ։Սկսում ենք չեբուրեկներ ձևավորել։ Խմորից պինգ-պոնգի գնդակի չափով գունդ ենք պոկում և 2մմ հաստությամբ բարակ գրտնակում ենք։Խմորի մի կեսի վրա մոտ 1 ճ/գդ խճողակ ենք լցնում (պետք է հիշել, որ ի տարբերություն վարենիկների, չեբուրեկների լցոնը պետք է շատ չլինի)։ Խճողակը կարող ենք խմորի կեսի վրա հարթեցնել, բայց կարող ենք նաև ուռուցիկ թողնել։ Խմորի երկրորդ կեսով ծածկում ենք, եզրերը լավ սեղմում ենք և հատուկ սարքով անցնում ենք վրայով։ Եթե այդպիսի սարք չկա, ապա կարող ենք նաև փոքր ամանով այդ գործողությունն անել։ Այնուհետև պատառաքաղով եզրերը լավ սեղմում ենք, հետևելով, որ անցքեր չմնան, այլապես հյութը տապակելու ընթացքում դուրս կգա միջից։
Բուսայուղը լցնում ենք խոր թավայի մեջ։ Բուսայուղը պետք է այնքան լցնել, որ չեբուրեկները ազատ լող տան բուսայուղի մեջ և թավայի հատակին չկպչեն։ Բուսայուղը տաքացնում ենք և չեբուրեկները յուրաքանչյուր կողմից մոտ 2 րոպե միջին ուժեղության կրակի վրա տապակում ենք` մինչև ոսկեգույն դառնան։Պատրաստի չեբուրեկները դնում ենք թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա միջից, որից հետո մատուցում ենք։

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք