Տնական երշիկ՝ եփած բաժակի մեջ

Բաղադրությունը

  • հավի փափկամիս – 500 գր
  • կաթ – 400 գր
  • ձու – 1 հատ
  • օսլա (крахмал) – 40 գր
  • սխտոր – 7-8 պճեղ
  • աղ – 2 թ/գդ
  • շաքարավազ – 1/2 թ/գդ
  • պղպեղ սև – 0,3 թ/գդ
  • համեմի սերմ – 0,3 թ/գդ
  • մշկընկույզ (мускатный орех) – 0,3 թ/գդ (աղացած)
  • հիլ(кардамон) – 0,3 թ/գդ

Պատրաստման եղանակը

Փափկամիսը կլոր կտրատում ենք։ Լցնում ենք բլենդերի մեջ և աղում` աստիճանաբար ավելացնելով մնացած բաղադրիչները` ցանկացած հերթականությամբ։Կաթը ավելի լավ է մաս առ մաս ավելացնենք։Սխտորը նախապես ճզմում ենք։ Պետք է ձյունաճերմակ համասեռ զանգված ստանանք։Բաժակները յուղով պատում ենք։ Որպեսզի ամեն ինչ լավ ստացվի հետևում ենք այս երկու կանոններին. բաժակները դնում ենք սառը կամ գոլ ջրի մեջ` բայց ոչ շատ տաք, և աշխատում ենք ճենապակյա բաժակներ չվերցնել։Կարող ենք վերցնել կերամիկական բաժակներ, կամ ավելի լավ կլինի վերցնենք մետաղական, էմալապատ կամ ալյումինե բաժակներ։ Երշիկով զանգվածը լցնում ենք բաժակի 4/5-ի չափով։
Յուրաքանչյուր բաժակը սննդային փաթեթով ծածկում ենք։ Պետք է սննդային փաթեթով մի քանի անգամ բաժակի տակն ու վերևամասը փաթաթենք, որպեսզի երշիկը դուրս չգա միջից։
Երշիկով բաժակները դնում ենք կաթսայի մեջ։ Կաթսայի մեջ կտորից անձեռոցիկ ենք դնում, որպեսզի բաժակները անմիջականորեն կաթսային չկպչեն։ Լցնում ենք ջուրը, բայց այնպես, որ այն բաժակները կիսով չափ ծածկի։ Կաթսան դնում ենք կրակի վրա և կափարիչով ծածկում։ Հասցնում ենք եռման աստիճանի և 35 րոպե եռացնում ենք։ Ժամանակը լրանալուց հետո կրակի տակն անջատում ենք և բաժակները հանում կաթսայի միջից, բայց շատ զգույշ։
Թողնում ենք բաժակները մի քիչ սառչեն և սննդային թաղանթը հանում ենք։ Երշիկը մոտ է 100 աստիճանին, այնպես որ չենք վախենում ամեն ինչ շատ լավ է եփված։Երբ բաժակներն ավելի սառչեն երշիկը կթափահարենք և կհանենք բաժակներից։ Բայց չպետք է թողնենք, որ բաժակները շատ սառչեն, այլապես երշիկը դժվարությամբ դուրս կգա միջից։ Երշիկը պահելու համար տեղավորում ենք փաթեթների մեջ և տեղափոխում սառնարանը։Ոչինչ, որ այն սպիտակ է, միևնույն է գեղեցիկ է։ Եթե ուզում ենք կարմիր լինի, կարող ենք բազուկի հյութ ավելացնել, բայց շատ բան չի փոխվի, քանի որ եփվելու ընթացքում գույնը միևնույն է բացվելու է։
Բարի ախորժակ։Նշված մթերքներով 1 կգ երշիկ ենք ստանում։ Զանգվածի մեջ լցնելով սունկ, կանաչի, քաղցր տաքդեղ, քերած պանիր `ամեն անգամ նոր երշիկ կստանանք։ Ահա այստեղ կանաչի է ավելացված և մի քիչ կարմիր տաքդեղ։ Իսկ տապակած վիճակում այն հրաշահամ է։

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք